2021թ-ի գարնանն Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում մեծ փոփոխություններ եղան։ Բայց հունիսի 20-ի Աժ արտահերթ ընտություններից առաջ դրանց միայն փոքր մասը օրենքի ուժ ստացավ։
Հարցաշար
Ի՞նչ գիտեք Ընտրական օրենսգրքի
փոփոխությունների մասին
Սկսել
ԱԺ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամկետը փոխվել է։
Ճիշտ եք. փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2022թ-ի հունվարից։
2 օրով ավելացել է, բայց սա 2021թ-ի արտահերթին չի վերաբերում։
Փոփոխություն եղել է, բայց օրերը ոչ թե կրճատվել, այլ ավելացել են։
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները
Հանրային հեռուստատեսությունը 2021թ-ի արտահերթից առաջ պարտավոր է առնվազն 3 նախընտրական հեռուստաբանավեճ անցկացնել։
Հանրայինն իսկապես կազմակերպում է բոլոր ուժերի մասնակցությամբ 3 մեծ բանավեճ, բայց դա դեռ օրենքի պահանջ չէ։
Ճիշտ եք, այս փոփոխությունը 2021թ-ի արտահերթին չի վերաբերում։
Հանրային հեռարձակողների դեպքում կարող է, և այս պարտավորությունը կա ԸՕ-ի փոփոխություններում։
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները
Հունիսի 20-ին քվեաթերթիկում արված ցանկացած գրառում կամ նշում կհամարվի անվավեր։

Այս անգամ քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չեք անելու։
Ճիշտ եք․ ձեր նախընտրած կուսակցության քվեաթերթիկը դնելու եք ծրարի մեջ և գցեք քվեատուփի մեջ։
Ոչ, խոսքը քվեաթերթիկի վրա արված ցանկացած նշումի կամ գրառման մասին է։
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները
Հենաշարժողական խնդիրներով ընտրողները հունիսի 20-ին կքվեարկեն իրենց նախընտրած տեղամասային կենտրոնում։
Ճիշտ է՝ կա, բայց այն ուժի մեջ կմտնի ավելի, ուշ՝ արտահերթ ընտրություններից հետո։
ԸՕ-ի փոփոխություններով՝ ԿԸՀ պարտավոր է ապահովել բավարար քանակի հարմարեցված տեղամասային կենտրոններ և հրապարակել դրանց հասցեները։
Ճիշտ եք․ ԸՕ-ի այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2022թ-ից։
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները
2021թ-ի հունիսի 20-ի քվերակության արդյունքում Ազգային ժողով կանցնի այն կուսակցությունը, որը
ԸՕ-ի փոփոխություններով կուսակցությունների համար ԱԺ մտնելու շեմը նվազել է, բայց ոչ այս ընտրություններին։
Այս ընտրություններին դեռ նախկին կարգն է գործում
7 % էլ բավարար է, այս ընտրություններին ԱԺ մտնելու շեմը դաշինքների համար չի փոխվել
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները

Վատ չէ
Բայց կարող էր ավելի լավ լինել․․․
Համաձայն ենք՝ օրենքներից գլուխ հանելն իսկական գլուխկոտրուկ է։ Մենք արել ենք դա ձեր փոխարեն և այս հոդվածում կարճ ու կոնկրետ պատմում ենք, թե ինչ և ինչու է փոխվել ընտրական օրենքներում:
Նորից սկսել
Վատ չէ

Բայց կարող էր ավելի լավ լինել․․․
Շատ հարցերի պատասխաններ կգտնեք այս հոդվածում։ Եթե որոշեք էլ ավելի խորանալ, անցեք օրենքների հղումներով և ուսումնասիրեք փոփոխությունները։ Դրանք հավաքել ենք մի տեղում, որ հեշտ լինի ձեզ համար։
Նորից սկսել
Լավ է
Շնորհավորում ենք, դուք բավականին բան գիտեք օրենսդրական փոփոխություններից։ Բայց փոփոխություններն ավելի շատ են։  
Մենք խորացել ենք և կարող ենք պատմել կարևորի մասին՝ խնայելով ձեր ժամանակը։ Կարդացեք այս և շարքի մյուս հոդվածները։ 
Նորից սկսել
Շատ լավ է
Դուք իհարկե լավ տեղյակ եք օրենքներից և փոփոխությունների բովանդակությունից։ Բայց համաձայնեք, որ մանրամասներն էլ կարևոր են։ Դրանց կարող եք ևս մեկ անգամ ճշտել այս հոդվածից։
Նորից սկսել
Գերազանց է
Դուք իսկական թեմայի գիտակ եք։ Ե՞րբ եք հասցրել եք այսքան խորանալ այս հարցերի մեջ։
Վստահ ենք՝ ընտրությունների մասին մյուս խորանալու թեմաներն էլ ձեզ կհետաքրքրեն։ Բոլոր հղումները կգտնեք էջի վերջում։

Նորից սկսել
Ինչու՞ փոխվեցին գործող օրենքները
Հերթական, թե արտահերթ՝ Հայաստանում հազվադեպ է հաջողվել արդար ընտրություններ անցկացնել։ Օրենքները մասնակիցների համար հավասար պայմաններ են սահմանել, բայց ընտրությունների ընթացքում միշտ եղել են ուժեր, որոնք խախտել են դրանք. օրենքներում էլ գտնվել են բացեր, որոնք օգնել են «օրինականացնել» այդ խախտումները։

Օրենքների բացերը շտկելու և ընտրություններում արդար մրցակցություն ապահովելու պահանջ-խնդրանքը հնչել է միջազգային դիտորդների համարյա բոլոր գնահատականներում։

Ուրիշ կարևոր խնդիր էլ կա այս փոփոխությունների հիմքում, որ վերաբերում է անմիջապես մեզ՝ ընտրողներիս։ Նոր կանոններն առաջարկում են վերանայել ընտրությունների նկատմամբ մեր վերաբերմունքը։
Միայն անձերի վրա կենտրոնալու փոխարեն
նաև գաղափարների միջև ընտրություն կատարել։
Հայաստանում ընտրություններին վերաբերող օրենսդրությունը նախկինում էլ է փոխվել, բայց այս փաթեթով կատարված փոփոխությունները շատ ծավալուն են։ Դրանք միայն Ընտրական օրենսգրքին (ԸՕ) չէ, որ վերաբերում են․ լրացումներ և փոփոխություններ են կատարվել տասն այլ հարակից օրենքներում։

Ի՞նչ օրենքներ փոխվեցին
Ինչպե՞ս փոփոխությունները օրենք դարձան
Հիմա, թե՞ հետո. այս հարցը փոփոխությունների բովանդակությունից ավելի շատ քննարկվեց։

Նոր փոփոխություններով օրենսգիրքը քաղաքական ուժերին կարծես ավելի նպաստավոր պայմաններ է առաջարկում․ ընտրակարգը դառնում էր պարզ համամասնական, սահմանափակվում է իշխանության կողմից վարչական ռեսուրսի օգտագործումը, խստացվում է ընտրակաշառքի և այլ ընտրախախտումների համար պատիժը։

Բայց 2021թ-ի գարնանը, երբ հայտարարվեց ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, շատ քաղաքական ուժեր, այդ թվում՝ ԱԺ-ի մաս կազմող «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը», դեմ արտահայտվեցին օրենսգրքի փոփոխությունները հապշտապ, հետպատերազմյան լարված մթնոլորտում ընդունելուն։ Արտահերթ ընտրությունների օր նշանակելուց հետո օրենք փոխելը նրանք համարեցին գործող խաղի կանոնների խախտում։

Չնայած առարկություններին՝ 2021թ-ի մարտին «Իմ Քայլը» խմբակցությունը հրապարակեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը և ներկայացրեց ԱԺ-ի ընդունմանը 3 փուլով։

1
Առաջին փուլ
ԱԺ նիստերի օրակարգ մտավ «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ պարզ համամասնական ընտրակարգի անցնելու առանցքային առաջարկով

ընդունվեց - ապրիլի 1, 2021
ստորագրվեց - ապրիլի 26, 2021
ուժի մեջ մտավ - ապրիլի 27, 2021
2
Երկրորդ փուլ
Որոշ փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և ՀՀ քաղաքացիության մասին օրենքում

ընդունվեց - ապրիլի 28, 2021
ստորագրվեց - մայիսի 5, 2021
ուժի մեջ մտավ - մայիսի 7, 2021
3
Երրորդ փուլ
Արագացված ընթացակարգով ԱԺ քննարկմանը ներկայացվեց ընտրական գործընթացին վերաբերող փոփոխությունների ամբողջական փաթեթը։

ընդունվեց - մայիսի 7, 2021
ստորագրվեց - մայիսի 27, 2021
ուժի մեջ կմտնի - հունիսի 20, 2021
(ԱԺ արտահերթ ընտրություններից հետո)
ԱԺ արտակարգ նիստերում նախագծերի քննարկման, ընդունման հատուկ կարգն է
Այսպիսով, ընտրությունների նոր կանոններն ամբողջոթյամբ ընդունվեցին արտահերթից անմիջապես առաջ, բայց ոչ արտահերթի համար։ Դրանց միայն փոքր մասը՝ 1-ին և 2-րդ փուլի փոփոխություններն են վերաբերում հունիսի 20-ի ընտրություններին։ Մյուսներն ուժի մեջ կմտնեն առաջիկա երկու տարվա ընթացքում՝ տարբեր ժամկետներում։

Պաշտոնապես հրապարակելուց 30 օր հետո, օրինակ, ուժի մեջ կմտնի ԸՕ-ի՝ ՏԻՄ ընտրություններին վերաբերող նոր դրույթները, և աշնանը Վանաձորի և Գյումրիի ՏԻՄ ընտրությունները փոփոխված օրենքներով կանցկացվեն։ Իսկ 2023թ․-ից ԿԸՀ վերահսկիչ - վերստուգիչ ծառայության լիազորությունները կփոխանցվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, և սա կլինի այս փաթեթով նախատեսված վերջին փոփոխությունը։ Ի դեպ, հենց 2023 թվականին էլ նախատեսվում էին Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Բայց ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ։

Ընտրական օրենքների փոփոխությունների մասին խոսելիս՝ մեդիան, փորձագետները հիմնականում ամբողջ փաթեթի բովանդակությունն են քննարկում։ Սա հաճախ շփոթեցնում է մարդկանց՝ հատկապես նախընտրական շրջանում։

Առաջարկում ենք հունիսի 20-ի արտահերթին վերաբերող նոր կանոններին առավել հանգամանորեն ծանոթանալ։

Անկախ մարմինն է, որ ուսումնասիրում է պաշտոնյաների հայտարարագրերն ու շահերի բախման դեպքերը ևհանցակազմ գտնելու դեպքում՝ դիմում Դատախազություն
Արտահերթից առաջ
Մարդ, թե կուսակցություն
-- Փոփոխություն Ընտրական օրենսգրքում --

Ընտրելու ենք միայն կուսակցություն։ Առանձին թեկնածուների համար տարածքային ցուցակներով քվեարկություն չի լինելու։

Ինչ է փոխվել
Անցնում ենք պարզ համամասնական ընտրակարգի, և սա Ընտրական օրենսգրքում կատարված հիմնական փոփոխություններից է։

Կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները ԱԺ արտահերթ ընտրություններին ներկայացնում են մեկ միասնական ցուցակ։ Ցուցակում կարող են ընդգրկվել ինչպես կուսակցական, այնպես էլ՝ ոչ կուսակցական կամ այլ կուսակցություններից ներկայացուցիչներ։ Որքան շատ ձայն հավաքի կուսակցությունը, այնքան շատ մարդ ցուցակից պատգամավորական մանդատ կստանա։

Ինչպես էր նախկինում
Քվեարկում էինք համապետական և տարածքային ցուցակներով։ Նախ՝ ընտրում էին կուսակցությունը, ապա՝ տարածքային ցուցակից նույն կուսակցության՝ մեր նախընտրած թեկնածուին։ Այսպես թեկնածուները նաև միմյանց հետ էին մրցում իրենց վարկանիշով, իսկ ընտրողը մասնակցում էր կուսակցական ցուցակի ձևավորմանը։ Մյուս կողմից՝ այս կարգը անհավասար մրցակցություն էր ստեղծում կուսակցությունների միջև։ Ռեյտինգային ցուցակներով առաջադրված անհատ թեկնածուները կարողանում էին իրենց ազդեցության, հեղինակության, կապերի հաշվին հավելյալ ձայներ ապահովել առանձին կուսակցությունների օգտին։

Ինչ է սա նշանակում
Ընտրական գործընթացի մասնակիցները կուսակցություններն են․ պետք է սովորենք մեր ընտրությունը նրանց հետ կապել։ Ակնկալվում է, որ համամասնական ընտրակարգը, ինչպես նաև կուսակցությունների մասին նոր օրենքը ստեղծելու են նախադրյալներ, որ սկսենք կուսակցություններին ոչ թե մարդկանցով ճանաչել, այլ հակառակը՝ մարդկանց կուսակցություններով։

Ինչ կարծիքներ կան
Հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների համար գրանցված 2 կուսակցությունների և 4 դաշինքի ցուցակներից դատելով ՝ քաղաքական բեմի հիմնական դերակատարներն առայժմ մարդ-կուսակցություններն են։
Ոչ մի նշում քվեաթերթում
-- Փոփոխություն Ընտրական օրենսգրքում --

Ինչ է փոխվել
Փոխվել է ընտրողների քվեարկության կարգը։ Յուրաքանչյուր կուսակցություն իր քվեարթերթիկն է ունենալու, որտեղ նշված են լինելու կուսակցական ցուցակի առաջին երեք թեկնածուների անունները։ Մեր նախընտրած կուսակցության քվեաթերթիկն առանց ծալելու դնելու ենք ծրարի մեջ և գցենք քվեատուփը։

Ինչ է սա նշանակում
Քվեաթերթիկի վրա արված ցանկացած նշում կամ գրառում այն դարձնելու է անվավեր։ Քվեախցիկում ընդհանրապես գրիչ չի լինելու։
Քարոզչության արգելք համացանցում
-- Փոփոխություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում --

Ինչ է փոխվել
Քվեարկության և դրան նախորդող լռության օրը լրատվամիջոցը չի կարող քարոզչական նյութեր տարածել նաև համացանցում։ Արգելքը խախտելու համար պատասխանատուն լրատվական գործունեություն իրականացնող անձը կամ կազմակերպության ղեկավարն են։

Ինչպես էր նախկինում
Նշված օրերին քարոզչությունն արգելված էր տպագիր մամուլում, հեռուստատեսությամբ և ռադիոյով (վերգետնյա և արբանյակային)։ Համացանցի մասին հիշատակում չկար։

Ինչ կարծիքներ կան
Մարդ-կուսակցությունների պես հետևորդների մեծ լսարան ունեն նաև մարդ-մեդիաները՝ սոցցանցերի ազդեցիկ դեմքերը։ Արդյո՞ք այս արգելքը նաև նրանց կվերաբերի։ Իսկ սունկ-կայքե՞րին, որոնք արտաքուստ շատ նման են լրատվականներին, բայց սեփական լուրեր թողարկելու փոխարեն՝ հավաքում են դրանք համացանցի տարբեր անկյուններից․․․

Սա համացանցում կարգուկանոն հաստատելու առաջին փորձն է։ Թե ինչպես կավարտվի՝ կիմանանք հունիսի 20-ի արտահերթից հետո։

_______________________________________________
Արտահերթից հետո
Նոր փոփոխություններով ԸՕ-ում նախընտրական քարոզչությանն առնչվող այլ կարգավորումներ էլ են կան որոնք ուժի մեջ կմտնեն 2022թ-ից։ Երկու օրով երկարացվել է քարոզարշավի ժամկետը։ Փոփոխություններ են կատարվել զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության դրույթներում, ավելացել է կուսակցություններին և դաշինքներին տրամադրվող անվճար եթերաժամանակը։ Հանրային հեռարձակողներին հանձնարարվել է ԱԺ ընտրություններին ընդառաջ առնվազն 3 հեռուստաբանավեճ կազմակերպել։
Ծախսեր բացառապես նախընտրական հիմնադրամից
-- Փոփոխություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում --

Սա թափանցիկ աշխատելու պահանջ է՝ ուղղված կուսակցություններին։

Ինչ է փոխվել
Ընտրություններից առաջ կուսակցությունները պետք է նախընտրական հիմնադրամ բացեն և քարոզչական բոլոր ծախսերը այդ հիմնադրամից կատարեն։ Կուսակցությունը կամ դաշինքը հիմնադրամի գործունեության մասին հայտարարագիր է ներկայացնում ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն։ Եթե հայտարարագիրը թերի լինի լրացված կամ քարոզարշավի համար այլ աղբյուրներից էլ միջոցներ օգտագործվեն, կուսակցությունը կամ դաշինքը վարչական տուգանքի կենթարկվի։

Ինչպես էր նախկինում
Վարչական խախտում էր համարվում միայն նախընտրական հիմնադրամ չբացելը կամ հայտարարագիր չներկայացնելը։ Հայտարարագրերում տեղեկություններ թաքցնելու կամ թերի լրացնելու մասին չէր հիշատակվում։

_______________________________________________
Արտահերթից հետո
Ընտրական փոփոխությունների մեծ փաթեթով, որն ուժի մեջ կմտնի 2022թ-ից, նախընտրական հիմնադրամի վերաբերյալ այլ պահանջներ էլ կան։ Քարոզարշավի բոլոր ծախսերը պետք է կատարվեն նախընտրական հիմնադրամից, այդ թվում՝ նախընտրական շտաբերի, ընտրողների հետ հանդիպումների համար տարածքների և տրանսպորտային միջոցների վարձակալության ծախսերը՝ (բացառությամբ մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաները), վստահված անձանց վարձատրության ծախսերը (եթե մեկ վստահված անձի հաշվով փոխհատուցման գումարը գերազանցում է 10 000 դրամը), սոցիոլոգիական հետազոտությունների, հարցումների, քաղաքական գովազդի հրապարակման համար վճարումները։ Կուսակցությունը պարտավոր է հիմնադրամի համար առանձին հաշվեհամար բացել Երևանում և մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում և բոլոր գործարքները անկանխիկ կատարել։ Հիմնադրամին նվիրատվություններ կատարող անհատները պետք է նշեն իրենց անունը և անձը հաստատող փաստաթղթի համարը։ 2023 թվականի հունվարի 1-ից հիմնադրամի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Վարչական ռեսուրսի չարաշահում
-- Փոփոխություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում --

Ինչ է վարչական ռեսուրսը
Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ։

Ինչ է փոխվել
Ընտրական օրեսնգիրքը վերջապես սահմանել է, թե որն է վարչական ռեսուրսը։ Այս հարցում մեզ օգնել է Վենետիկի հանձնաժողովը։ Սահմանումը մտել է նաև Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք։ Մի զարմացե՛ք, այն այս օրենքում չկար։

Պաշտոնեական դիրքի օգտագործումն ընտրությունների շրջանում առավելություն ունենալու համար նույնպես համարվել է վարչական ռեսուրսի չարաշահում։

Եթե, օրինակ, նկատել եք, որ ընտրությունների օրը հայտարարելուց հետո կառավարության պաշտոնակատարները սկսել են ավելի հաճախ մարզեր մեկնել աշխատանքային այցերով, հիվանդանոց, դպրոց, ճանապարհ բացել, սա ևս, նոր ձևակերպումով, կարող է դիտվել որպես վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորում։

Ինչպես էր նախկինում
Վարչական ռեսուրսի չարաշահման ձևակերպումն ընդհանրական էր՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործում։
Քարոզչություն և հավաքներ
-- Փոփոխություն Քրեական օրենսգրքում --

Ինչ է փոխվել
Նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կամ խոչընդոտելը կպատժվի մինչև երեք տարի ազատազրկմամբ։

Նույն ծանրության հանցանք է համարվել նաև նախընտրական շրջանում հավաք անցկացնելուն, դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հակառակը՝ հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը։ Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձն այսպես վարվի իր աշխատողների նկատմամբ, պատիժն ավելի խիստ կլինի։

Ինչպես էր նախկինում
Սահմանվում էր պատասխանտվություն միայն հավաքին մասնակցելուն հարկադրելու համար։
Տեղամասային կենտրոն և քվեարկություն
-- Փոփոխություն Քրեական օրենսգրքում --

Ինչ է փոխվել
Քվեարկության օրը տեղամասային կենտրոնում կամ դրան հարող տարածքում սպառնալիքի, բռնության դեպքերի մեղավորները կպատժվեն մինչև երեք տարի ժամկետով ազատազրկմամբ։

Ինչպես էր նախկինում
Քրեական պատասխանատվություն էր սահմանվում միայն հանձնաժողովի անդամների կամ ընտրական գործընթացի մյուս մասնակիցների նկատմամբ բռնության կամ սպառնալիքի դեպքերում։
Ընտրակաշառք
-- Փոփոխություն Քրեական օրենսգրքում --

Ինչ է փոխվել
Խստացել է ընտրակաշառք տալու կամ խոստանալու համար պատիժը։ Անգամ եթե բարեգործության անվան տակ ընտրողներին կաշառք բաժանեն կամ խոստանան՝ լինի դրամ, սննդամթերք, թե անվճար բուժսպասարկում, մեղավորները կպատժվեն երեքից վեց տարի ժամկետով ազատազրկմամբ։

Եթե խմբով են ընտրակաշառք բաժանել կամ տրված կամ խոստացած կաշառքի արժեքը գերազանցել է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը, ապա պատիժն էլ ավելի խիստ կլինի՝ երեքից վեց տարի ժամկետով ազատազրկում:

Ինչպես էր նախկինում
Ընտրակաշառքի համար պատիժն ավելի մեղմ էր, հանգամանքների վերաբերյալ ձևակերպումներն ավելի ընդհանուր։
Երկքաղաքացիությունը բացառելու պահանջ
-- Փոփոխություն ՀՀ քաղաքացիության մասին օրենքում --

Ինչ է փոխվել
Կուսակցական ցուցակներում ընդգրկված թեկնածուները պարտավոր են հայտարարություն տալ այն մասին, որ վերջին չորս տարում այլ պետության քաղաքացի չեն հանդիսացել։ Եթե ԱԺ պատգամավոր լինելու ընթացքում են ձեռք բերում այլ պետության քաղաքացիություն, պետք է երկշաբաթյա ժամկետում տեղեկացնեն այդ մասին:

Ինչպես էր նախկինում
Երկքաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ հայտնելու պահանջ օրենքով նախատեսված չէր։ Նշված էին միայն այն պաշտոնները, որոնք զբաղեցնող անձինք չէին կարող այլ պետության քաղաքացիություն ունենալ։

Ինչ է սա նշանակում
Այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը պատգամավորի լիազրությունների դադարման հիմք է։ Այս տեղեկությունները չհայտնելու կամ թաքցնելու դեպքում թեկնածուն կամ պատգամավորը ենթակա են քրեական պատասխանատվության։
ԵԽ խորհրդատվական մարմին է կազմված սահմանադրական իրավունքի անկախ մասնագետներից։ Պաշտոնական անունը՝ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով։ Հայտնի է որպես Վենետիկի հանձնաժողով, քանի որ նիստերն ու հանդիպումներն այդ քաղաքում է անցկացնում։
Արտահերթից հետո
Եվս 5 դրույթ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթից, որոնք թեև չեն վերաբերում հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին, բայց կարևոր են ընտրական փոփոխությունների ամբողջական պատկերն ու տրամաբանությունը հասկանալու համար։

Փոքր կուսակցությունների մուտքը Ազգային ժողով կհեշտանա
ԱԺ մտնելու ընտրական շեմը կուսակցությունների համար կնվազի 1%-ով՝5%-ից դառնալով 4%։ Կուսակցությունների դաշինքների համար հակառակը՝ շեմը կբարձրանա՝ 7%-ից դառնալով նվազագույնը 8%։ Մինչև երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում ընտրական շեմը կլինի 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝10%։

ԱԺ-ում քաղաքական կոալիցիա կազմելու կարգը կփոխվի։
Ընտրությունների արդյունքում ձայների հարաբերական մեծամասնություն ստացած կուսակցությունը կամ դաշինքը կունենա 9 օր ժամանակ՝ առաջնահերթության կարգով կոալիցիա ձեւավորելու համար։ Կոալիցիա կարող է ձևավորվել, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և ունեն համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Եթե ձայների հարաբերական մեծամասնություն ունեցող քաղաքական ուժին չհաջողվի կոալիցիա ձեւավորել, նույն պայմաններով, բայց արդեն 5-օրյա ժամկետում դա անելու հնարավորություն կստանան մյուս քաղաքական ուժերը։ Վերացվել է նաև կոալիցիա կազմելու քանակական սահմանափակումը: Գործող կարգավորումներով կոալիցիան կարող է կազմված լինել առավելագույնը երեք քաղաքական ուժերից։

Կճշտգրտվեն ընտրողների ցուցակները։
Ընտրական ցուցակներում կմնան 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիների անունները, որոնք քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ։ Նման փաստաթուղթ չունենալու դեպքում քաղաքացին չի զրկվի քվեարկելու իրավունքից, այլ իր դիմումի հիման վրա կընդգրկվի ընտրողների լրացուցիչ ցուցակում։ Քվեարկությանը մասնակցած ընտրողների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ընտրողների ռեգիստրում քվեարկությունից հետո չորս օրվա ընթացքում:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար քվեարկությանը մասնակցելը կհեշտանա։
Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները իրավունք կստանան քվերարկել այն տեղամասային կենտրոնում, որն իրենց համար ավելի հարմար կլինի։ ԿԸՀ-ն նախապես կհրապարակի այդպիսի տեղամասերի ցանկը։

Կանանց ներկայացվածության քվոտան խմբակցություններում կավելանա՝ 25%-ից դառնալով 30%։

Սա նշանակում է, որ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունում կանանց թիվը կկազմի առնվազն 25 տոկոս։

Եթե կարդացել եք հոդվածը և հասել այստեղ, ուրեմն արդեն գիտեք այս հարցերի պատասխանները։

Հարցաշար
Ի՞նչ գիտեք Ընտրական օրենսգրքի
փոփոխությունների մասին
Սկսել
ԱԺ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամկետը փոխվել է։
Ճիշտ եք. փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2022թ-ի հունվարից։
2 օրով ավելացել է, բայց սա 2021թ-ի արտահերթին չի վերաբերում։
Փոփոխություն եղել է, բայց օրերը ոչ թե կրճատվել, այլ ավելացել են։
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները
Հանրային հեռուստատեսությունը 2021թ-ի արտահերթից առաջ պարտավոր է առնվազն 3 նախընտրական հեռուստաբանավեճ անցկացնել։
Հանրայինն իսկապես կազմակերպում է բոլոր ուժերի մասնակցությամբ 3 մեծ բանավեճ, բայց դա դեռ օրենքի պահանջ չէ։
Ճիշտ եք, այս փոփոխությունը 2021թ-ի արտահերթին չի վերաբերում։
Հանրային հեռարձակողների դեպքում կարող է, և այս պարտավորությունը կա ԸՕ-ի փոփոխություններում։
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները
Հունիսի 20-ին քվեաթերթիկում արված ցանկացած գրառում կամ նշում կհամարվի անվավեր։

Այս անգամ քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չեք անելու։
Ճիշտ եք․ ձեր նախընտրած կուսակցության քվեաթերթիկը դնելու եք ծրարի մեջ և գցեք քվեատուփի մեջ։
Ոչ, խոսքը քվեաթերթիկի վրա արված ցանկացած նշումի կամ գրառման մասին է։
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները
Հենաշարժողական խնդիրներով ընտրողները հունիսի 20-ին կքվեարկեն իրենց նախընտրած տեղամասային կենտրոնում։
Ճիշտ է՝ կա, բայց այն ուժի մեջ կմտնի ավելի, ուշ՝ արտահերթ ընտրություններից հետո։
ԸՕ-ի փոփոխություններով՝ ԿԸՀ պարտավոր է ապահովել բավարար քանակի հարմարեցված տեղամասային կենտրոններ և հրապարակել դրանց հասցեները։
Ճիշտ եք․ ԸՕ-ի այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2022թ-ից։
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները
2021թ-ի հունիսի 20-ի քվերակության արդյունքում Ազգային ժողով կանցնի այն կուսակցությունը, որը
ԸՕ-ի փոփոխություններով կուսակցությունների համար ԱԺ մտնելու շեմը նվազել է, բայց ոչ այս ընտրություններին։
Այս ընտրություններին դեռ նախկին կարգն է գործում
7 % էլ բավարար է, այս ընտրություններին ԱԺ մտնելու շեմը դաշինքների համար չի փոխվել
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները

Վատ չէ
Բայց կարող էր ավելի լավ լինել․․․
Համաձայն ենք՝ օրենքներից գլուխ հանելն իսկական գլուխկոտրուկ է։ Մենք արել ենք դա ձեր փոխարեն և այս հոդվածում կարճ ու կոնկրետ պատմում ենք, թե ինչ և ինչու է փոխվել ընտրական օրենքներում:
Նորից սկսել
Վատ չէ

Բայց կարող էր ավելի լավ լինել․․․
Շատ հարցերի պատասխաններ կգտնեք այս հոդվածում։ Եթե որոշեք էլ ավելի խորանալ, անցեք օրենքների հղումներով և ուսումնասիրեք փոփոխությունները։ Դրանք հավաքել ենք մի տեղում, որ հեշտ լինի ձեզ համար։
Նորից սկսել
Լավ է
Շնորհավորում ենք, դուք բավականին բան գիտեք օրենսդրական փոփոխություններից։ Բայց փոփոխություններն ավելի շատ են։  
Մենք խորացել ենք և կարող ենք պատմել կարևորի մասին՝ խնայելով ձեր ժամանակը։ Կարդացեք այս և շարքի մյուս հոդվածները։ 
Նորից սկսել
Շատ լավ է
Դուք իհարկե լավ տեղյակ եք օրենքներից և փոփոխությունների բովանդակությունից։ Բայց համաձայնեք, որ մանրամասներն էլ կարևոր են։ Դրանց կարող եք ևս մեկ անգամ ճշտել այս հոդվածից։
Նորից սկսել
Գերազանց է
Դուք իսկական թեմայի գիտակ եք։ Ե՞րբ եք հասցրել եք այսքան խորանալ այս հարցերի մեջ։
Վստահ ենք՝ ընտրությունների մասին մյուս խորանալու թեմաներն էլ ձեզ կհետաքրքրեն։ Բոլոր հղումները կգտնեք էջի վերջում։

Նորից սկսել
Այս հոդվածը
«Արտահերթ բացատրություն․
2021թ․ ԱԺ ընտրությունները
մեկնարկից մինչև նոր խորհրդարան»
նախագծի հինգ բացատրական նյութերից մեկն է։ Նախագծի մյուս հոդվածները կարող եք կարդալ այստեղ.
«Արտահերթ բացատրություն» մուլտիմեդիա շարքը պատրաստել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը International Media Support կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Նախընտրական տեղեկատվական աջակցություն» ծրագրի շրջանակում: Հրապարակման բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի International Media Support կազմակերպության տեսակետները:
Հեղինակ
Նարինե Սաֆարյան
Խորհրդատու
Հասմիկ Սարդարյան
Պրոդյուսեր և դիզայներ
Նատալի Հարությունյան
Խմբագիր
Մանե Գրիգորյան
Նունե Սարգսյան
Նախագծի ղեկավար
Made on
Tilda