ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ
Ազգային ժողովն ընտրվում է համամասնական կարգով, նվազագույնը 101 պատգամավորով` 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության համաձայն:
Ընտրական ցուցակում նշվում են միայն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջին երեք թեկնածուների անունները։

Ընտրական ցուցակը կարող է ունենալ նաեւ երկրորդ մաս՝ ընտրություններին նախորդող մարդահամարի տվյալներով չորս ամենամեծ ազգային փոքրամասնությունների թեկնածուներով։
Վերջին մարդահամարի տվյալներով ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնություններն են`
35,308

եզդիներ
11,911

ռուսներ
2,769

ասորիներ
2,162

քրդեր
ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԵՎ ՄԱՆԴԱՏՆԵՐ
Մանդատները բաշխվում են այն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև, որոնք ստացել են․

կուսակցություն
կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և առաջին ու երկրորդ անճշտությունների թվի գումարի 5% և ավելին,

կուսակցությունների դաշինք
կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի 7% և ավելին:
Առաջին անճշտություն
ընտրողներից ստացված քվեարկության կտրոնների, չօգտագործված դրոշմանիշերի, տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված դրոշմանիշերի թվերի տարբերություն
Երկրորդ անճշտություն
քվեարկության մասնակիցների ընդհանուր թվի և քվեատուփում գտնվող վավեր ու անվավեր քվեաթերթիկների թվերի տարբերություն
ՍՑԵՆԱՐ․ ԱՌԱՆՑ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԵՎ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ
Քվեարկության արդյունքում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որևէ մեկը ստանում է մանդատների 50%-ից ավելին (առնվազն 51 մանդատ)։ Արդյունքում Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին որոշումն ընդունվում է։ Երկրորդ փուլ տեղի չի ունենում․

1

2
ՍՑԵՆԱՐ․ ԱՌԱՆՑ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ, ԲԱՅՑ՝ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ
Ընտրություններին մասնակցող կուսակցություններից կամ դաշինքներից որևէ մեկը չի ստանում մանդատների 50%-ից ավելին (առնվազն 51 մանդատ)։ Այս դեպքում նվազագույն շեմը հաղթահարած քաղաքական ուժերն ունեն 6 օր՝ կոալիցիա կազմելու համար, հետևյալ պայմանով․

3
Քաղաքական կոալիցիա կարող են կազմել առավելագույնը
3 կուսակցություն/դաշինք։

4
ՍՑԵՆԱՐ․ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստանում մանդատների 50%-ից ավելին և սահմանված 6-օրյա ժամկետում կոալիցիա չի ձևավորվում։ Այս դեպքում ԿԸՀ-ն որոշում է ընդունում երկրորդ փուլ անցկացնելու մասին։

Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու քաղաքական ուժերը։ Նրանց շուրջ կարող են ձևավորվել նոր դաշինքներ՝ արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններից կամ դաշինքներից։ Դրանք կարող են ձևավորվել ԿԸՀ որոշմանը հաջորդող 5-օրյա ժամկետում։ Ընտրության երկրորդ փուլի կարգը․

5

6

7

8
ՍՑԵՆԱՐ․ ՍԵՌԵՐԻ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Օրենսգիրքը սահմանում է, որ ընտրական ցուցակներում մեկ սեռի ներկայացուցիչների թիվը չի կարող գերազանցել 70%-ը: Խորհրդարանի ձևավորումից հետո այս համամասնությունը հնարավորինս պահպանելու համար գործում է հետևյալ կարգը․

խմբակցության ներսում մանդատը փոխանցվում է նույն սեռի հաջորդ թեկնածուին, եթե այդ խմբակցությունում մեկ սեռի ներկայացվածությունը նվազում է 25%-ից:
ՍՑԵՆԱՐ․ ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ

9
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ Սահմանադրության, խորհրդարանի ձևավորումից հետո վարչապետ է նշանակվում։ Դրանից հետո, 15-օրյա ժամկետում կազմավորվում է կառավարությունը։ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ-ին վերապահված մի քանի լիազորություններ ներկայացնում ենք այս հոլովակով։

Այս հոդվածը
«Արտահերթ բացատրություն․
2021թ․ ԱԺ ընտրությունները
մեկնարկից մինչև նոր խորհրդարան»
նախագծի հինգ բացատրական նյութերից մեկն է։ Նախագծի մյուս հոդվածները կարող եք կարդալ այստեղ.
«Արտահերթ բացատրություն» մուլտիմեդիա շարքը պատրաստել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը International Media Support կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Նախընտրական տեղեկատվական աջակցություն» ծրագրի շրջանակում: Հրապարակման բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի International Media Support կազմակերպության տեսակետները:
Հեղինակ
Արմեն Սարգսյան
Խորհրդատու
Հասմիկ Սարդարյան
Պրոդյուսեր և դիզայներ
Նատալի Հարությունյան
Խմբագիր
Մանե Գրիգորյան
Նունե Սարգսյան
Նախագծի ղեկավար
Made on
Tilda