2,584,000

Հայաստանի քաղաքացի

ունի ընտրելու իրավունք։

Հունիսի 20-ին այդ իրավունքը նորից կիրառելու առիթ կա՝ ԱԺ արտահերթ ընտրություններն են։ Ո՞վ կարող է ընտրել։ Ի՞նչ անել, եթե խախտում ես նկատել։ Ինչպե՞ս քվեարկել, եթե չես կարող գնալ տեղամասային կենտրոն։ Պատասխանում ենք ընտրողի իրավունքների և պարտականությունների մասին այս և այլ հարցերին։

1
Ի՞նչ է պատահել։
Հունիսի 20-ին տեղի կունենան վերջին չորս տարում արդեն երկրորդ արտահերթ ընտրությունները։ Եթե չլիներ Արցախյան պատերազմի պարտությունը և դրան հաջորդած քաղաքական ճգնաժամը, ապա Ազգային ժողովի հերթական ընտրությունները կանցկացվեին 2023 թվականին։
2
Ո՞վ կարող է ընտրել Հայաստանում։
Ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ընտրելու իրավունք ՉՈՒՆԻ երկու խումբ․

  1. դատարանի վճռով անգործունակ ճանաչված անձինք,
  2. ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար դատապարտված և պատիժը կրող անձինք:

Ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով: Անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրողները ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն:

Ի տարբերություն հանրաքվեների, որոնց պետք է մասնակցի առնվազն մասնակցելու իրավունք ունեցողների 25%-ը, ընտրությունների ժամանակ չկա մասնակիցների նվազագույն թվի պահանջ։
3
Ի՞նչ կարող է և ի՞նչ չի կարող անել ընտրողը քվեարկության օրը։

Կարող է

Յուրաքանչյուր ընտրության ժամանակ անձը կարող է քվեարկել միայն իր անունից և միայն մեկ անգամ: Ուրիշ որևէ մեկի փոխարեն քվեարկելը կամ մի քանի անգամ քվեարկելը ընտրախախտում է։ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել՝ մանրամասն բացատրելով քվեարկության կարգը։

Քվեարկությունն անցկացվում է ժամը 8.00-ից մինչև 20.00-ն և միայն ՀՀ տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում։ Ժամը 20.00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն:

Քվեարկության պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։ Որպես անձը հաստատող փաստաթուղթ կարող են հանդես գալ թղթային անձնագիրը, կենսաչափական անձնագիրը, նույնականացման քարտը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը։

Անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի լրանալը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար՝ բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական սարքավորման մեջ առկա տեղեկություններից պարզվում է, որ ընտրողն ունի այլ՝ վավերականության ժամկետը չլրացած փաստաթուղթ: Այս դեպքում սարքավորման էկրանին վառվում է դեղին լույսը, ընտրողը չի զրկվում քվեարկելու իրավունքից, բայց քվեարկությանը մասնակցելու համար պետք է ներկայացնի իր անձը հաստատող այն փաստաթուղթը, որը վավեր է։

Եթե ընտրողը կարծում է, որ վնասել է քվեաթերթիկը, կարող է դիմել հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկներ ստանալու համար: Այս դեպքում հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ընտրողին հատկացվում է ընտրությունների մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական նոր քվեաթերթիկ: Վնասված քվեաթերթիկը անհապաղ մարվում է:

Քվեարկության բնականոն ընթացքի վտանգման դեպքում (օրինակ՝ վեճերի, բռնության կիրառման և այլն) տեղամասային կենտրոն զենքով մուտք գործել կարող են միայն ոստիկանները` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:

🚫 Չի կարող

Ընտրություններն անցկացվում են ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի (կուսակցության) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին:

Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:

Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում: Ընտրողն էլ իր հերթին իրավունք չունի տեղամասային կենտրոնում հայտարարելու, թե ինչպես է քվեարկել: Քվեարկության գաղտնիությունը բացահայտելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։

Արգելվում է տեղամասային կենտրոն զենքով, զինամթերքով մուտք գործելը: Ուժայինների ներկայացուցիչները՝ զնծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները նույնպես տեղամասային կենտրոն են մտնում առանց զենքի և զինամթերքի: Զենքով տեղամաս ցուցադրաբար և առանց ծառայողական անհրաժեշտության մուտք գործելու համար նախատեսված է ազատազրկում` մեկից երեք տարի ժամկետով։

Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է:

Եթե ընտրողը ներկայացրել է այլ անձի անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետն այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին և նրան հանձնում քաղաքացու անձնագիրը: Հանձնաժողովի նախագահը քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանին և հանձնում անձնագիրը՝ հանգամանքները պարզելու համար։ Գուցե դրանում չկա դիտավորություն․ լինում են իրավիճակներ, երբ ընտրողը պարզապես շփոթելով բերում է ընտանիքի մեկ այլ անդամի անձնագիրը։

Եթե տեխնիկական սարքավորման էկրանին վառվում է կարմիր լույսը, նշանակում է, որ ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը կամ փորձում է քվեարկել այլ անձի փոխարեն։ Այս դեպքում հանձնաժողովի նախագահը կրկին քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանին և ընտրողի անձնագիրը հանձնում նրան։ Նման դեպքերում նախատեսված է քրեական պատասխանատվություն՝ 500-700 հազար դրամ տուգանք կամ ազատազրկում՝ երկուսից երեք տարի ժամկետով:

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը ընտրողին տրամադրում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար: Ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկներն ստանալուց, քանի որ դա կարող է բացահայտել քվեարկության գաղտնիությունը։
4
Եթե ընտրությունից առաջ կամ ընտրության ընթացքում խախտում եմ տեսել, ո՞ւմ կարող եմ դիմել։
Ընտրախախտումների ականատես լինելու կամ դրանց մասին տեղյակ լինելու դեպքում կարող ես դիմել ոստիկանություն՝ անձամբ ներկայանալով կամ զանգահարելով 1-02 հեռախոսահամարով։ Եթե հանցագործությանն ականատես ես լինում հենց քվեարկության օրը՝ քվեարկության սենյակում, ապա կարող ես դիմել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն էլ, իր հերթին, կկանչի ոստիկանության ծառայողին օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու համար։
Գտի՛ր ընտրախախտումը 
Արդեն գիտես՝ ում դիմել ընտրախախտում տեսնելու ժամանակ։ Բայց խախտումները նկատելու համար պետք է նախ ճանաչել դրանք։ Փորձի՛ր անցնել այս հարցաշարով ու գտնել բոլոր ընտրախախտումները։ 
Սկսել
Եթե տեսնում ես ընտրախախտում, ո՞ւմ կարող ես դիմել։
Ընտրախախտումների մասին տեղյակ լինելու դեպքում կարող ես դիմել ոստիկանություն։ Քվեարկության օրը քվեարկության սենյակում ընտրախատումի ականատես լինելու դեպքում կարող ես դիմել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն էլ, իր հերթին, կկանչի ոստիկանին։ Իսկ լրատվամիջոցները կարող են լուսաբանել և վավերագրել ընտրախախտումը։

Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները
Քվերակելուց հետո քաղաքացին քվեարկության սենյակում հայտարարում է, թե ում օգտին է քվերակել։ Սա ընտրախախտո՞ւմ է։
Քվեարկությունը գաղտնի է։ Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում։ Ընտրողն էլ, իր հերթին, իրավունք չունի տեղամասային կենտրոնում հայտարարելու, թե ինչպես է քվեարկել:

Ո՞րը ՉԻ համարվում քվեարկության գաղտնիության խախտում:
Քվեարկության գաղտնիությունը չի խախտվում հարցումների ժամանակ, քանի որ անձը ազատ է ընտրելու՝ ցանկանում է պատասխանել, թե՝ ոչ։ Իսկ եթե ինչ-որ մեկը քեզ ստիպում է հայտնել, թե ում ես ընտրել, օրինակ՝ լուսանկարել քվեաթերթիկը, կամ բացում է քվեարկության ծրարը՝ չունենալով օրենքով սահմանված դրա իրավունքը, ապա կարող ես դիմել հանձնաժողովի նախագահին կամ ոստիկանություն։

Թեկնածուն ամեն տարի նույն օրը բարեգործություն է անում․ թոշակառուներին ուտելիք և մաքրող միջոցներ է նվիրում։ Այս անգամ բարեգործության օրը համընկել է նախընտրական շրջանի հետ։ Սա ընտրախախտո՞ւմ է։
Օրենքն արգելում է որևէ եղանակով, այդ թվում՝ անձամբ թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին կամ նրանց անունից հանդես եկողներին ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ինչ-որ բան տալը, ծառայություն մատուցելը կամ խոստանալը։

Եթե անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացել է, քաղաքացին կարո՞ղ է քվեարկել։
Եթե քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետն ավարտվել է, նրան միևնույնն է թույլ կտան քվեարկել։ Միակ բացառությունը այլ՝ վավերականության ժամկետը չլրացած անձը հաստատող փաստաթուղթ ունենալն է։ Այս դեպքում քաղաքացին պետք է քվեարկի վավեր փաստաթղթով։

Ո՞րը ՉԻ համարվում ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտել։
Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտել չի համարվում ընտրողների ցուցակում նրա փոխարեն ստորագրելը, եթե նա ինքնուրույն դա անել չի կարող և խնդրում է ձեզ։ Սա խախտում կհամարվի միայն այն դեպքում, եթե ստորագրողը լինի հանձնաժողովի անդամ։ 

Ո՞ր դեպքում ընտրությունները կարող են անվավեր համարվել։
Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշի, որ տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել խախտումները։ Իսկ եթե հնարավոր չէ, ապա ԱԺ ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է վերաքվեարկություն ամբողջ Հանրապետությունում։

:(
Ընտրախախտում նկատելը քեզ համար բարդ գործ է:
Նորից սկսել

Վատ չէ՜:
Դու ճանաչում ես ընտրախախտումների զգալի մասը։

Կեցցե՛ս։
Դու օրինակելի ընտրող ես։

Նորից սկսել
Կեցցե՛ս։
Դու օրինակելի ընտրող ես։
Նորից սկսել
5
Ես չեմ ապրում Հայաստանում, բայց ունեմ ՀՀ քաղաքացիություն, այս դեպքում կարո՞ղ եմ քվեարկել առցանց։
Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն երեք խումբ անձինք և նրանց հետ բնակվող ընտանիքի անդամները․

  1. ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնողները,
  2. Օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները,
  3. ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց՝ արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները։

Առցանց քվեարկությունն ավելի վաղ է կազմակերպվում․ այն սկսվում է ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման ժամկետի ավարտից հետո և ավարտվում քվեարկության օրվանից 5 օր առաջ։

Այս արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 650 քաղաքացի։ Նրանցից յուրաքանչյուրին տրամադրվում է անհատական ծածկագիր։ Օգտագործելով այդ ծածկագիրն ու իր անձնագրային տվյալները քաղաքացին գրանցվում և քվեարկում է ԿԸՀ էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգում։
6
Բարեկամիս դժվար է ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում կամ ինքնուրույն քվեարկել։ Կարո՞ղ եմ ես նրան օգնել։
Կարող ես։ Եթե քաղաքացին ի վիճակի չէ ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա այլ անձինք, այդ թվում՝ վստահված անձինք, ԶԼՄ ներկայացուցիչները և դիտորդները, կարող են օգնել և իր փոխարեն ստորագրել։ Բացառություն են կազմում հանձնաժողովի անդամները. նրանք իրավունք չունեն օգնել քաղաքացիներին ստորագրել։ 

Եթե քաղաքացին չի կարող ինքնուրույն քվեարկել, ապա պետք է այդ մասին տեղեկացնի հանձնաժողովի նախագահին, որից հետո հրավիրի իրեն օգնելու եկած անձին։ Քվեարկելիս օգնող չեն կարող լինել ոչ միայն հանձնաժողովի անդամները, այլև դիտորդները, վստահված անձինք, ԶԼՄ ներկայացուցիչները, այցելուները։  

Ի դեպ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում կարելի է գտնել մանրամասն ուղեցույց տեսողական խնդիրների պատճառով քվեարկել դժվարացող ընտրողների համար։ Այս արտահերթ ընտրություններին տեսողության խնդիրներ ունեցող ընտրողները կարող են ինքնուրույն քվեարկել նաև բրայլյան այբուբենի միջոցով։
7
Իսկ եթե մարդը ինքնուրույն չի կարող հասնել տեղամասային կենտրոն՝ հիվանդ է կամ ծառայում է բանակում կամ գուցե ձերբակալվածներին պահելու վայրում  է։ Ինչպե՞ս այդ դեպքում քվեարկել։
Ընտրելու իրավունքն ամրագրված է Սահմանադրությամբ, այնպես որ պետությունը պարտավոր է այն ապահովել, նույնիսկ եթե քաղաքացին չի կարող գալ տեղամասային կենտրոն։ 

Եթե քաղաքացին հիվանդանոցում է, այդ թվում՝ ռազմական բժշկական հաստատությունում, ապա տվյալ բժշկական հաստատության ղեկավարը ընտրություններից մեկ շաբաթ առաջ լիազոր մարմնին է հանձնում այն ընտրողների ցուցակը, ովքեր ստացիոնար բուժում են ստանում և չեն կարող գալ տեղամասային կենտրոն։ Նրանց համար քվեարկությունը կազմակերպվում է հենց տեղում՝ շրջիկ արկղի միջոցով։ Դիտորդները, վստահված անձիք և ԶԼՄ ներկայացուցիչները ևս կարող են հետևել շրջիկ արկղով քվեարկության ընթացքին։

Շրջիկ արկղի միջոցով է կազմակերպվում նաև քվեարակությունը ձերբակալվածներին պահելու վայրերում։ Այստեղ գտնվող ընտրողների թիվը ձերբակալվածներին պահելու վայրի ղեկավարը ներկայացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին քվեարկության օրը։ 

Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների քվեարկությունը կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի պետը։ Քվեարկությունն անցկացնում է քրեակատարողական հիմնարկում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովը։ 

Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն և ոստիկանությունը լիազոր մարմնին ներկայացնում են այս ուժային կառույցների զորամասերում և զորքերում հաշվառված ընտրողների թիվը։ Պարտադիր ժամկետային զինծառայողները, ինչպես նաև՝ պայմանագրային զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները ընդգրկվում են զորամասի ընտրողների ցուցակում, եթե հաշվառված են զորամասի տեղակայման տարածքում։ Ի դեպ, զորամասերի ընտրողների ցուցակները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն։
8
Ես կարծում եմ, որ ընտրությունները անցկացվել են անարդար և խախտումներով։ Ինչպե՞ս բողոքարկեմ դրանք։
Ոչ բոլորը կարող են վիճարկել ընտրությունների արդյունքները։ 

ԱԺ ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերովՍահմանադրական դատարան կարող են դիմել միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ դաշինքը։Իսկ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն միայն`

  • ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն,
  • վստահված անձը, եթե քվեարկության օրը ներկա է գտնվել քվեարկության սենյակում կամ ներկա է գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի արդյունքների ամփոփման նիստին,
  • համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, եթե արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին:

Բայց սա չի նշանակում, որ դու որպես սովորական քաղաքացի չունես որևէ հնարավորություն բողոքարկելու այն, ինչը, քո կարծիքով խախտել է քո ընտրական իրավունքը։

Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ իր ընտրական իրավունքը խախտվել է ընտրական հանձնաժողովի որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ, կարող է բողոքարկել ընտրական հանձնաժողովի որոշումներն ու գործողությունները (կամ անգործությունը)։

Սա վերաբերվում է ինչպես շարքային քաղաքացիներին, այնպես էլ դիտորդներին, վստահված անձանց և լրագրողներին։ Կարևոր է հիշել, որ բողոքող կողմը պետք է ապացուցի իր վկայակոչած փաստական հանգամանքները։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումների և գործողությունների դեմ բողոքները կարող են ներկայացվել Տարածքային ընտրական հանձնաժողով կամ դատարան։ Իսկ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (դիմում-բողոք ներկայացնելու միջոցով) կամ դատարան (հայցադիմում ներկայացնելու միջոցով)։ 

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարան: ԿԸՀ այլ որոշումները, ինչպես նաև գործողությունները (կամ անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական դատարան:
9
Ուզում եմ ավելի շատ բան իմանալ ընտրությունների անցկացման մասին, օգտակար աղբյուրներ հուշեք։
Ընտրելու քո սահմանադրական իրավունքից պատշաճ կերպով օգտվելու համար պետք է տեղեկացված լինել ընտրական գործընթացի մասին։ Ահա օգտակար և վստահելի տեղեկություն պարունակող մի քանի աղբյուր․

  • Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների և թեկնածուների ցանկին ծանոթացիր այստեղ («Գրանցված թեկնածուներ» բաժին)։

  • Դիտորդներին կարելի է տեղեկացնել քո նկատած խախտումների մասին հենց տեղամասում։ Բացի դրանից, «Անկախ դիտորդ» նախաձեռնության հետ կարելի է կապ հաստատել 0 8000 1211 թեժ գծի միջոցով։ Կապ հաստատել կամ տեղեկություն ստանալ կարելի է նաև «Ականատես» դիտորդական նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։

Գտի՛ր ընտրախախտումը 
Արդեն գիտես՝ ում դիմել ընտրախախտում տեսնելու ժամանակ։ Բայց խախտումները նկատելու համար պետք է նախ ճանաչել դրանք։ Փորձի՛ր անցնել այս հարցաշարով ու գտնել բոլոր ընտրախախտումները։ 
Սկսել
Եթե տեսնում ես ընտրախախտում, ո՞ւմ կարող ես դիմել։
Ընտրախախտումների մասին տեղյակ լինելու դեպքում կարող ես դիմել ոստիկանություն։ Քվեարկության օրը քվեարկության սենյակում ընտրախատումի ականատես լինելու դեպքում կարող ես դիմել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն էլ, իր հերթին, կկանչի ոստիկանին։ Իսկ լրատվամիջոցները կարող են լուսաբանել և վավերագրել ընտրախախտումը։
Ընտրախախտումների մասին տեղյակ լինելու դեպքում կարող ես դիմել ոստիկանություն։ Քվեարկության օրը քվեարկության սենյակում ընտրախատումի ականատես լինելու դեպքում կարող ես դիմել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն էլ, իր հերթին, կկանչի ոստիկանին։ Իսկ լրատվամիջոցները կարող են լուսաբանել և վավերագրել ընտրախախտումը։
Ընտրախախտումների մասին տեղյակ լինելու դեպքում կարող ես դիմել ոստիկանություն։ Քվեարկության օրը քվեարկության սենյակում ընտրախատումի ականատես լինելու դեպքում կարող ես դիմել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն էլ, իր հերթին, կկանչի ոստիկանին։ Իսկ լրատվամիջոցները կարող են լուսաբանել և վավերագրել ընտրախախտումը։
Ընտրախախտումների մասին տեղյակ լինելու դեպքում կարող ես դիմել ոստիկանություն։ Քվեարկության օրը քվեարկության սենյակում ընտրախատումի ականատես լինելու դեպքում կարող ես դիմել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն էլ, իր հերթին, կկանչի ոստիկանին։ Իսկ լրատվամիջոցները կարող են լուսաբանել և վավերագրել ընտրախախտումը։
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները
Քվերակելուց հետո քաղաքացին քվեարկության սենյակում հայտարարում է, թե ում օգտին է քվերակել։ Սա ընտրախախտո՞ւմ է։
Քվեարկությունը գաղտնի է։ Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում։ Ընտրողն էլ, իր հերթին, իրավունք չունի տեղամասային կենտրոնում հայտարարելու, թե ինչպես է քվեարկել:
Քվեարկությունը գաղտնի է։ Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում։ Ընտրողն էլ, իր հերթին, իրավունք չունի տեղամասային կենտրոնում հայտարարելու, թե ինչպես է քվեարկել:
Քվեարկությունը գաղտնի է։ Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում։ Ընտրողն էլ, իր հերթին, իրավունք չունի տեղամասային կենտրոնում հայտարարելու, թե ինչպես է քվեարկել:
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները
Ո՞րը ՉԻ համարվում քվեարկության գաղտնիության խախտում:
Քվեարկության գաղտնիությունը չի խախտվում հարցումների ժամանակ, քանի որ անձը ազատ է ընտրելու՝ ցանկանում է պատասխանել, թե՝ ոչ։ Իսկ եթե ինչ-որ մեկը քեզ ստիպում է հայտնել, թե ում ես ընտրել, օրինակ՝ լուսանկարել քվեաթերթիկը, կամ բացում է քվեարկության ծրարը՝ չունենալով օրենքով սահմանված դրա իրավունքը, ապա կարող ես դիմել հանձնաժողովի նախագահին կամ ոստիկանություն։
Քվեարկության գաղտնիությունը չի խախտվում հարցումների ժամանակ, քանի որ անձը ազատ է ընտրելու՝ ցանկանում է պատասխանել, թե՝ ոչ։ Իսկ եթե ինչ-որ մեկը քեզ ստիպում է հայտնել, թե ում ես ընտրել, օրինակ՝ լուսանկարել քվեաթերթիկը, կամ բացում է քվեարկության ծրարը՝ չունենալով օրենքով սահմանված դրա իրավունքը, ապա կարող ես դիմել հանձնաժողովի նախագահին կամ ոստիկանություն։
Քվեարկության գաղտնիությունը չի խախտվում հարցումների ժամանակ, քանի որ անձը ազատ է ընտրելու՝ ցանկանում է պատասխանել, թե՝ ոչ։ Իսկ եթե ինչ-որ մեկը քեզ ստիպում է հայտնել, թե ում ես ընտրել, օրինակ՝ լուսանկարել քվեաթերթիկը, կամ բացում է քվեարկության ծրարը՝ չունենալով օրենքով սահմանված դրա իրավունքը, ապա կարող ես դիմել հանձնաժողովի նախագահին կամ ոստիկանություն։
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները
Թեկնածուն ամեն տարի նույն օրը բարեգործություն է անում․ թոշակառուներին ուտելիք և մաքրող միջոցներ է նվիրում։ Այս անգամ բարեգործության օրը համընկել է նախընտրական շրջանի հետ։ Սա ընտրախախտո՞ւմ է։
Օրենքն արգելում է որևէ եղանակով, այդ թվում՝ անձամբ թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին կամ նրանց անունից հանդես եկողներին ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ինչ-որ բան տալը, ծառայություն մատուցելը կամ խոստանալը։
Օրենքն արգելում է որևէ եղանակով, այդ թվում՝ անձամբ թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին կամ նրանց անունից հանդես եկողներին ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ինչ-որ բան տալը, ծառայություն մատուցելը կամ խոստանալը։
Օրենքն արգելում է որևէ եղանակով, այդ թվում՝ անձամբ թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին կամ նրանց անունից հանդես եկողներին ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ինչ-որ բան տալը, ծառայություն մատուցելը կամ խոստանալը։
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները
Եթե անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացել է, քաղաքացին կարո՞ղ է քվեարկել։
Եթե քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետն ավարտվել է, նրան միևնույնն է թույլ կտան քվեարկել։ Միակ բացառությունը այլ՝ վավերականության ժամկետը չլրացած անձը հաստատող փաստաթուղթ ունենալն է։ Այս դեպքում քաղաքացին պետք է քվեարկի վավեր փաստաթղթով։
Եթե քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետն ավարտվել է, նրան միևնույնն է թույլ կտան քվեարկել։ Միակ բացառությունը այլ՝ վավերականության ժամկետը չլրացած անձը հաստատող փաստաթուղթ ունենալն է։ Այս դեպքում քաղաքացին պետք է քվեարկի վավեր փաստաթղթով։
Եթե քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետն ավարտվել է, նրան միևնույնն է թույլ կտան քվեարկել։ Միակ բացառությունը այլ՝ վավերականության ժամկետը չլրացած անձը հաստատող փաստաթուղթ ունենալն է։ Այս դեպքում քաղաքացին պետք է քվեարկի վավեր փաստաթղթով։
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները
Ո՞րը ՉԻ համարվում ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտել։
Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտել չի համարվում ընտրողների ցուցակում նրա փոխարեն ստորագրելը, եթե նա ինքնուրույն դա անել չի կարող և խնդրում է ձեզ։ Սա խախտում կհամարվի միայն այն դեպքում, եթե ստորագրողը լինի հանձնաժողովի անդամ։ 
Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտել չի համարվում ընտրողների ցուցակում նրա փոխարեն ստորագրելը, եթե նա ինքնուրույն դա անել չի կարող և խնդրում է ձեզ։ Սա խախտում կհամարվի միայն այն դեպքում, եթե ստորագրողը լինի հանձնաժողովի անդամ։ 
Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտել չի համարվում ընտրողների ցուցակում նրա փոխարեն ստորագրելը, եթե նա ինքնուրույն դա անել չի կարող և խնդրում է ձեզ։ Սա խախտում կհամարվի միայն այն դեպքում, եթե ստորագրողը լինի հանձնաժողովի անդամ։ 
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները
Ո՞ր դեպքում ընտրությունները կարող են անվավեր համարվել։
Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշի, որ տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել խախտումները։ Իսկ եթե հնարավոր չէ, ապա ԱԺ ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է վերաքվեարկություն ամբողջ Հանրապետությունում։
Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշի, որ տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել խախտումները։ Իսկ եթե հնարավոր չէ, ապա ԱԺ ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է վերաքվեարկություն ամբողջ Հանրապետությունում։
Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշի, որ տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել խախտումները։ Իսկ եթե հնարավոր չէ, ապա ԱԺ ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է վերաքվեարկություն ամբողջ Հանրապետությունում։
Հաջորդը
Ստուգել
Ցույց տալ արդյունքները

:(
Ընտրախախտում նկատելը քեզ համար բարդ գործ է:
Նորից սկսել
:(
Ընտրախախտում նկատելը քեզ համար բարդ գործ է:
Նորից սկսել
Վատ չէ՜:
Դու ճանաչում ես ընտրախախտումների զգալի մասը։
Նորից սկսել
Վատ չէ՜:
Դու ճանաչում ես ընտրախախտումների զգալի մասը։
Նորից սկսել
Կեցցե՛ս։
Դու օրինակելի ընտրող ես։

Նորից սկսել
Կեցցե՛ս։
Դու օրինակելի ընտրող ես։
Նորից սկսել
Այս հոդվածը
«Արտահերթ բացատրություն․
2021թ․ ԱԺ ընտրությունները
մեկնարկից մինչև նոր խորհրդարան»
նախագծի հինգ բացատրական նյութերից մեկն է։ Նախագծի մյուս հոդվածները կարող եք կարդալ այստեղ.
«Արտահերթ բացատրություն» մուլտիմեդիա շարքը պատրաստել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը International Media Support կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Նախընտրական տեղեկատվական աջակցություն» ծրագրի շրջանակում: Հրապարակման բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի International Media Support կազմակերպության տեսակետները:
Հեղինակներ
Կարինե Ղազարյան
Արշալույս Բարսեղյան
Խորհրդատու
Հասմիկ Սարդարյան
Պրոդյուսեր և դիզայներ
Նատալի Հարությունյան
Խմբագիր
Մանե Գրիգորյան
Նունե Սարգսյան
Նախագծի ղեկավար
Made on
Tilda